Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Այս գործում անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դերակատարումը:Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ այս գործում անգնահատելի է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դերակատարումը:
«Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես
ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին
նոր ՀՀ-ում և այս փաստը պիտի գիտակցել։ Մենք՝
Երրորդ հանրապետության քաղաքացիներս չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության
պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև
մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ
ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակում։ Մենք զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել,
իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն, ինչպիսին է այն և ինչ տեսք ունի»-նշեց Փաշինյանը։