Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փարիսեցիություն մի արեք, տիկնայք եւ պարոնայք: Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից ձեզնից ոչ մեկի սիրտը չի կծկվել, չի ծակել, անզոր պատեպատ ընկած՝ չի թպրտացել: Սսկվեք: Արցախը պահելու համար պետք է քաջություն ունենայինք եւ ոչ թե «անպատճառ անկախությունը», այլ մեր պապենական հողում ապրելու իրավունքը կարմիր գիծ սահմանեինք: Ոչ թե «նոր Սարդարապատ» բեմականացնեինք, այլ անսայինք կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու կոչին:
Ոչ թե անիմաստ իշխանափոխություն անեինք, այլ բանակցեինք Բաքվի հետ: Ղարաբաղցին մի սարսռազդու խոսք ունի. «Քարը սրտիս կառնեմ, կլռեմ»: Լույս եւ օրհնություն նահատակների շիրիմներին: Թող հայրենի լեռները խունկ ծխեն նրանց հոգու հանգստյան համար:
«Մինչեւ կբացվի առավոտը»:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը: