ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հետևում էի Փարաքար համայնքի ավագանու նիստին, և հանկարծ ուղիղ հեռարձակումը դադարեցվեց։ Պատճառն այն էր, որ ՔՊ խմբակցության ավագանի Արաքսյա Վարդանյանը պահանջեց, վստահության քվե ստացած համայնքի ղեկավարը հարգի ավագանու ինստիտուտը և ներկայանա նիստերին։ Եվ ինչ՞, պահանջը դուր չեկավ վարողին և արդյունքում հեռարձակումը ընդհատվեց։
Մենք ապրում ենք ժողովրդավարական պետությունում, և համայնքի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը որևէ մեկի կողմից չի կարող սահմանափակվել։ Հիշեցնում եմ՝ ավագանու նիստերի հրապարակայնությունը ոչ թե կամայականություն է, այլ ՏԻՄ օրենքով ամրագրված պարտադիր պահանջ։
Ուստի՝ կոչ եմ անում համայնքի ղեկավարին և իր խմբակցությանը հարգել ժողովրդավարական սկզբունքները, ներկայանալ ավագանու նիստերին և հաշվետու լինել հանրությանը։