«Մեծ գոհունակությամբ ընդունեցինք Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագրի ստորագրումը Վաշինգտոնում և խաղաղության համաձայնագրի կնքման հույս ունենք». ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կծառայեն որպես խաղաղության համաձայնագրի հիմք։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Համագործակցության երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստից առաջ։


«Ինչպես ժամանակին մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, այնպես էլ հիմա Համագործակցության երկրներում մենք մեծ գոհունակությամբ ընդունեցինք այս համատեղ հռչակագրի ստորագրումը։ Ենթադրում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ձեռք բերման ճանապարհին  փուլերից մեկն է»,- ասել է նա։


Լեբեդևը հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը «թույլ կտա ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերն ավելի լիարժեք անցկացնել այդ հանրապետությունների տարածքում»։


Նա հույս ունի, որ այդ հանրապետությունները կկարողանան ավելի ակտիվորեն մասնակցել Համագործակցության գործունեությանը։