ԲԸՏՄ-ն հաշվարկել է շրջակա միջավայրին պատճառված 100.544.532 դրամի վնաս

ԲԸՏՄ մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է 195 իրավախախտման դեպք: Դրանց վիճակագրությունը հետևյալն է. 


  • շինարարություն, արտադրություն - 78
  • հանքարդյունաբերություն - 14
  • առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 27
  • խոզանների, տերևների, թափոնների, մալուխների  այրումից     առաջացած ծխի     արտանետումներ - 55
  • անտառներում ինքնայրում -12
  • աղբավայրերում ինքնայրում – 6
  • այլ - 3


 Կիրառվել է 134 վարչական տույժ, 9.650.000 դրամ տուգանք:


 Հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 100.544.532 դրամի վնաս:


Կայացվել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցման մասին 4 որոշում։