Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդումներին, թե իշխանությունները ԼՂ բնակչության խնդիրների լուծման համար քայլեր չեն ձեռնարկում:
«ԼՏՊ-ն այդպես էլ չներեց Նիկոլ Փաշինյանին, որ իր նման փախչող չէ։
Որ իր նման ժողովրդին փողոցում մենակ թողնող չէ։
Որ պետության վզին խնդիրները թողնող-թռչող չէ։
Որ ընտրություններ կեղծող ու սրբապղծության վրա աչք փակող չէ։
ԼՏՊ-ն չներեց, որովհետև Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անել այն, ինչն իրեն չհաջողվեց՝ խաղաղություն բերել Հայաստանին»,- գրել է նա: