Ինչու են Փաշինյան-Փեզեշքիան քննարկումները նախատեսվածից երկար տևել․ պարզաբանել է Արայիկ Հարությունյանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հյուրընկալել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին:


Ըստ նրա՝ քննարկումները տևել են նախատեսվածից զգալի ավել, ինչը նշանակում է, որ գոյություն ունի հսկայական օրակարգ:

Նա ընդգծել է, որ կողմերը հատուկ շեշտել են՝ ժամանակն է հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի: