Ուկրաինայի դեմ պատերազմում ստացած վիրավորումից ՌԴ Պետդումայի պատգամավորի եղբայր է զոհվել

ՌԴ Պետդումայի հայտնի պատգամավոր Վիտալի Միլոնովի եղբայրը՝ Ալեքսանդրը, մահացել է հիվանդանոցում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վիրավորումից։


Հաղորդվում է, որ Ալեքսանդր Միլոնովը կամավոր է եղել անջատողական «ԼԺՀ»-ի, այսպես կոչված, «3-րդ համազորային բանակի» հետախուզական ստորաբաժանումում։