Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ զրուցել ենք Վաշինգտոնյան համաձայնագրի և դրան հաջորդած իրադարձությունների մասին։
Նրա խոսքով՝ փաստաթղթի վերաբերյալ
արձանագրումները հետևյալն են. փաստացի հռչակված խաղաղության օրակարգը առաջ է մղվում,
և շատ լավ է, որ միջազգային գործընկերների մոտ այդ ընկալումը կա, այդ գաղափարի ընկալումը կա։
«Հիմա այդ գաղափարը վերածվում
է գործնական քայլերի, և որպես ամենակարևոր գործնական քայլ էդ փաստաթղթերի ստորագրումն
էր, որը ոչ միայն խաղաղությանն էր միտված, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
հաստատմանը, այլև կոմունիկացիաների բացմանը, և թերևս ամենակարևոր գործոններից մեկը
Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները իրական ռազմավարական մակարդակի բարձրացնելն
էր։ Քանի որ մենք գիտենք, որ ստորագրվել էր ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը,
բայց էդ փաստաթղթի տակ, կոպիտ ասած, ինչ-որ բան պետք է դրվեր, և դա համագործակցության
այն հիմնական ուղղություններն էին, որի վերաբերյալ ստորագրվել են փաստաթղթղեր՝ ՀՀ-ի
և ԱՄՆ ղեկավարների միջև»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով նաև վարչապետի երեկվա
ուղերձի վերաբերյալ հնչած քննադատությունների մասին՝ քաղաքագետն ասաց, որ բնականաբար
հանրության մեջ կան ակնկալիքներ ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ ավելի մանրամասն
տեղեկատվության, և գիտենք, որ այդ գործընթացի դեմ կա բավականին լուրջ հակազդեցություն,
կա նաև ապատեղեկատվություն, և վարչապետի ուղերձը ուղղված էր որոշակի մտահոգությունները
փարատելուն։
«Իրականության մեջ այն, ինչ ստորագրվել
է Վաշինգտոնում, տարածաշրջանի երկու հակամարտող պետությունների միջև փաստացի քաղաքական
որոշման կայացում էր, որ պետք է շարժվեն խաղաղության ճանապարհով։ Եվ այդ համատեքստում,
այո, հիմա մենք ապրում ենք այլ իրականության մեջ, և այստեղ բնականաբար շարունակությունը
լինելու է փաստաթղթերի իմպլեմենտացիան»,- նշեց
քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան