Մեկը չկա՝ փոքրիկ տղային ասի` քեզ ճանաչում են կա՛մ ենթադրյալ հանցագործի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին. Պալյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Լևոն Քոչարյանի վերջին հայտարարություններին:


«Մարտի 1, հոկտեմբերի 27 կազմակերպած Քոչարյան Ռոբերտի տղան` փոքրիկ Քոչարյանը, ով հայտնի է ԱԺ-ում սադրանք հրահրելով ու հետո իրենց խմբակցության կանանց թիկունքում թաքնվելով, էսօր լրագրողների հետ զրույցում ասում է գործող իշխանության և վարչապետի վարկանիշը ցածր է։


Մեկը չկա՝ էդ փոքրիկ տղային ասի` քեզ էս հանրապետությունում ճանաչում են կամ որպես ենթադրյալ հանցագործի որդի կամ լավագույն դեպքում Սիրուշոյի ամուսին, ու դու չես էլի հաստատ են «տղեն», ով վարկանիշից խոսելու բարոյական իրավունք ունի...


Սսկվե՜ք, գլուխներդ կախ ապրեք էլի` առանց էդ էլ « ռոբերտ քոչարյան» անուն-ազգանունը խարան է ձեր ճակատին, լուռ համակերպվեք, հա, գիտեմ, դժվար է, բայց դե ստիպված եք, չէ որ դու փոքրիկ Քոչարյանն ես))) հիմա էլ դատարանների դիմաց ճառեր ես ասում, որ ի՞նչ անես:


Քաղաքացիները, որոնց, ի դեպ, ձեր պաշտպանյալները փորձում էին պատերի տակ գյուլլել, խորը անասուններ էին անվանում, հավատա, ամեն անգամ քեզ, քո հայրիկին, հայրիկի ընկերներին տեսնելիս է՛լ ավելի են ատում ձեզ,  չնայած երևի դա ձեզ հաճելի է, չէ՞ որ դուք բացի ատելությունից այլ զգացմունքի ծանոթ չեք»,- գրել է Պալյանը: