Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի հայտարարությանն այն մասին, որ բոլոր գյուղական համայնքների առաջին դասարանցիներին բաժանվելու են դպրոցական պայուսակներ:
«Ձյուն գար գլխներիդ, դպրոցական պայուսակով գյուղացուն են ուզում կաշառել։
Ժամանակին ալյուր ու ձեթ էին բաժանում, հիմա՝ պայուսակ։ Սովոր են մարդկանց ստորացնելով քվե կորզելուն։
Էդ մարդկանց պատիվ-ինքնասիրությունն ավելի թանկ արժե, քան ձեր միլիարդները։ 2018-ին փողոց դուրս եկած ժողովուրդը մերժեց ձեզ էլ, ձեր ընտրակաշառքն էլ»,- գրել է Չախոյանը: