Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տանը ներկայացված Ուկրաինայի քարտեզը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ դա «հզոր ապտակ էր» Կիևի իշխանությունների և նրանց կողմնակիցների համար։
«Դա այնքան հզոր ապտակ էր, որ պետք է նրանց խելքի բերեր՝ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ, կտրվելով պատմությունից, աշխարհագրությունից և իրականությունից, պնդում էին ինչ-որ «մարտադաշտի» մասին, որտեղ իբր կորոշվեր ամեն ինչ։ Այդ ապտակը, հավանաբար, պետք է ինչ-որ մոգական կերպով սթափեցներ Զելենսկուն։ Չնայած, կարծում եմ, որևէ մեկի համար շատ դժվար կլինի նրան վերջնականապես խելքի բերել»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
Նա հավելել է, որ
քարտեզը Զելենսկուն և նրա շրջապատին ակնառու կերպով ցույց էր տալիս «կորուստների
մասշտաբները բոլոր իմաստներով»։