Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում. երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ

Օգոստոսի 16-ին Հայաստանի մարզերից մեկում կոտրվածքներով, անգիտակից վիճակում տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց, ով կարճ ժամանակ անց մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։


Մահացածի 22-ամյա որդին հայտնել է, որ 63-ամյա Հովիկ Հ.-ն, նրա կինը, որդին և հարսը, վերջիններիս պատկանող ամառանոցի բակում, երեխային համբուրելու հարցի շուրջ վիճաբանել են իր հոր հետ, ծեծի ենթարկել, փակել ավտոտնակում: Պարզվել են նաև դեպքի այլ հանգամանքներ, որոնք դեռևս չեն հրապարակվում: