Ռոստովյան փողոցում բախվել են «Կամազ»-ը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Մերսեդես»-ը

Օգոստոսի 19-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները։