Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Oգոստոսի 20-25-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Երևան քաղաքում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։


Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։