ՀԷՑ կարիքների համար առաջին հրապարակային, ներառական, թափանցիկ գնման գործընթացն այլևս հայտարարված է. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ կարիքների համար առաջին հրապարակային, ներառական, թափանցիկ գնման գործընթացն այլևս հայտարարված է։ Այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։


«Առաջարկների բաց հարցման Կազմակերպիչ հանդիսացող Պատվիրատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արմենակյան փ. 127., հեռ. (+374-11) 59-13-88, (+374-11) 59-13-73, (+374-10) 59-12-57, էլ. հասցե Karapetyan_HG@ena.am, Petrosyan_AK@ena.am) սույնով հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնակցել Առաջարկների բաց հարցմանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կարիքների համար նախագծողի գործառույթների իրականացման ծառայությունների մատուցման Պայմանագրեր կնքելու նպատակով, հետևյալ 6 լոտով՝


1 լոտ – 0.22-0.4 կվ Նոր Միացումների համար նախագծային ծառայություններ մինչև 1000 նախագիծ


2 լոտ – 0.22-0.4 կվ Նոր Միացումների համար նախագծային ծառայություններ մինչև 1000 նախագիծ


3 լոտ – 0.22-0.4 կվ Նոր Միացումների համար նախագծային ծառայություններ մինչև 1000 նախագիծ


4 լոտ – 6-10 կՎ ՕԳ, ՄԳ, ենթակայանների, բազմաբնակարանային շենքերի համար նախագծային ծառայություններ


5 լոտ – Ներդրումային ծրագրով իրականացվող 0.4/6/10 կՎ ՄԳ և ՕԳ, ենթակայանների, բաշխիչ ցանցերի կառուցման և վերակառուցման համար նախագծային ծառայություններ


6 լոտ – 35/110 կՎ ՕԳ, ՄԳ և 35/110 կՎ ենթակայանների համար նախագծային ծառայություններ


2. Առաջարկների բաց հարցման մասնակիցներին ներկայացվող պահանջները և աշխատանքների ու Առաջարկների բաց հարցման ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են Առաջարկների բաց հարցման փաստաթղթերում:


Առաջարկների բաց հարցման հրավերը և մրցութային այլ փաստաթղթերը տեղադրված են Պատվիրատուի www.ena.am, ՀՀ Ֆինանսների Նախարարության www.gnumner.minfin.am և www.azdarar.am պաշտոնական կայքերում և հանրամատչելի են յուրաքանչյուրի համար։


Հղումը՝ այստեղ։

3. Առաջարկների բաց հարցման հայտերը ներկայացվում են փակ ծրարներով սույն Ծանուցման 1-ին կետում նշված Պատվիրատուի հասցեով ոչ ուշ քան 2025 թվականի սեպտեմբերի 5-ը ժամը 10:00-ը (տեղական ժամանակ)՝ համաձայն Առաջարկների բաց հարցման փաստաթղթերի պահանջների:


Պատվիրատուն կիրականացնի ծրարների հրապարակային բացման ընթացակարգը 2025 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին (տեղական ժամանակ) սույն Ծանուցման 1-ին կետում նշված հասցեում:


Ընթացակարգի անցկացման ժամանակ կարող են ներկա գտնվել Առաջարկների բաց հարցման Մասնակիցների ներկայացուցիչները:
4. Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արփինե Պետրոսյանին


Առաջարկների բաց հարցման մրցութային փաստաթղթերը ներբեռնել կից հղումով»,- ասված է հաղորդագրությունում։