Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ժամանակ առ ժամանակ խոսում են պետությունից, առաջիկա ընտրություններից և ժողովրդից։
Սա այն խմբակցությունն ու այն դաշինքն է, (եթե կարելի է այդպես ասել), որի կնքահայրը ամեն հարմար առիթի սակարկել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ ինչ վերաբերում է ժողովրդին պատասխանին, ապա իմացած եղեք, որ 2026 թվականի Խորհրդարանական ընտրություններին շատ ցավոտ է լինելու, ցավոտ է լինելու ժողովրդի կողմից ձեզ տրվող վերջնական պատասխանը։
Եթե իմանայիք` 100 հոգի մարդ կարող եք փողոց դուրս հանել և «պայքարել» այս կեղծ և ապապետական օրակարգերով, անկեղծորեն և մեծ համոզմունքով վստահ եմ` ամեն օր կհավաքվեիք, բայց ավաղ, ժողովուրդը ամեն բան հասկանում է և արդեն ընտրել է պետություն ունենալու ճանապարհը, խաղաղության և զարգացման ճանապարհը։
Դուք ուղղակի գաղափարազուրկ եք որպես քաղաքական ուժ և չեք կարող այնպիսի գաղափարախոսություն առաջարկել հայ ժողովրդին, որը օբյեկտիվորեն կգերազանցի Իրական Հայաստանի գաղափարախոսությանը։
Այնպես որ, տիկնայք և պարոնայք, շնորհավորում եմ, դուք 2026 թվականին արդեն պարտվել եք, քանի որ ուղղակի ասելիք չունեք։ Խաղաղության և պատերազմի մեջ ի՞նչ ընտրություն, զարգացման և ֆորպոստ լինելու մեջ ի՞նչ ընտրություն, ինքնիշխանության և Կալուգայի ծայրագավառի մեջ ի՞նչ ընտրություն։
