Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով, որ հաստատված խաղաղությունը կանգնել է ընդդիմության կոկորդին. չեն մարսում։
«Իրենց պատառոտում են, պատերով են տալիս, բայց ո՛չ ասելիք ունեն, ո՛չ էլ անելիք։
Միջանցքի մասին ստերին հավատացող չկա, նոր սուտ էլ չկա։ Փողոց դուրս գալն անիմաստ է, մարդ չի միանա. մի քանի ամսից ընտրություններ են, իսկ տեղում նստելով՝ լավ գիտեն՝ արդեն պարտվել են։
Վայելեք խաղաղ կյանքը. հաստատված խաղաղությունը թաղելու է ապապետական ընդդիմությանը, որի նպատակը Հայաստանը մատաղ անելն էր»,- գրել է նա: