«Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե...». Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը դեռևս ծրագրված չէ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC News հեռուստաալիքի եթերում։


«Հանդիպումը ծրագրված չէ. Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս պահին այդ օրակարգը պատրաստ չէ», - նշել է Լավրովը։


Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան համաձայնել է ճկունություն ցուցաբերել մի շարք կետերի վերաբերյալ, որոնք Ալյասկայում կայացած գագաթնաժողովից հետո առաջարկել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։


«Նախագահ Թրամփը առաջարկել է մի քանի կետեր, որոնք մենք կիսում ենք, և դրանցից մի քանիսի վերաբերյալ մենք համաձայնել ենք դրսևորել որոշակի ճկունություն»,- ասել է Լավրովը։