Երևան-Սևան ավտոճանապարհին 66-ամյա կին վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշին

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հ․-նմ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայովմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։



Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։



Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։



Վարորդը տեղում ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։