Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է լրագրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին։ Նա 58 տարեկան էր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Վիշինսկին 2014 թվականից գլխավորում էր «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ն։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 2018-ին ձերբակալեց նրան, իսկ մեկ տարի անց Ռուսաստանին հանձնեց փոխանակման շրջանակում։