Արագածի այգու տարածքում տնկել ենք ավելի քան 100 ծառեր և թփեր. Ավինյան

Երևանում ընդլայնում ենք կանաչ զանգվածներն ու հանրային կանաչապատ տարածքները՝ ստեղծելով մաքուր, հաճելի և կենսունակ միջավայր մարդկանց համար: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:


Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արագածի այգին երևանցիների համար ստեղծված կանաչ անկյուններից մեկն է:


Այգու տարածքում տնկել ենք ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով:


Մանրամասները՝ տեսանյութում: