Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհին «ԳԱԶել» է հրդեհվել

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22։19-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:36-ին, մարվել՝ 23:00-ին: Այրվել է «GAZelle» մակնիշի ավտոմեքենան: