Հրդեհ՝ Արցախի պողոտայում գտնվող գործարանի վարչական շենքում, տուժել է մեկ քաղաքացի

Օգոստոսի 23-ին՝ ժամը 21:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գործարանի վարչական շենքի 3-րդ հարկից։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գործարանի 3-րդ հարկում գտնվող խոհանոցում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։22-ին, մարվել՝ ժ. 22։24-ին:


Այրվել է լինոլեում (4 քմ)։


Մեկ քաղաքացու փրկարարները և շտապօգնության աշխատակիցներն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:


Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շենքի այլ հատվածներ։