«Փրկության ծրագիր». տասնամյակներով գյուղերում ոչ մի տուն չի կառուցվել, այժմ՝ թաղամասեր են ծնվում. Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ Սյունիք կատարած այցից:


Նա խմբակցության մի խումբ այլ պատգամավորների, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և այլոց ուղեկցությամբ Գորիսի համայնքներում ծանոթացել է նոր կառուցվող բնակարանների շինաշխատանքների ընթացքին:


«Կառավարության կողմից 16 միլիոն դրամի չափով աջակցության ծրագրով վերջին երկու տարում սահմանամերձ գյուղերում կառուցվել են հարյուրավոր տներ:


Այս ծրագրով Գորիս համայնքի Քարահունջ գյուղում կառուցվել է 51 առանձնատուն: Գյուղում երկու տարում նոր թաղամաս է ի հայտ եկել:


Կառավարության այս ծրագիրը կոչել եմ «Գուղերի փրկության ծրագիր» , որովհետև տասնամյակներ շարունակ գրեթե ոչ մի տուն չի կառուցվել մեր գյուղերում, իսկ այժմ թաղամասեր են ծնվում:


Գյուղերի փրկության ծրագիրը շարունակական կլինի»,- գրել է Խաչատրյանը: