Երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենա

Քրիստոնեական արժեքներ ծաղրող երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու։


Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից: Նշվում է, որ կայանալիք փառատոնին հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ։ 


Հիշեցնենք, Սևդալիզայի դեմ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել։ Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոնցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։