Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Պուտինը իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Անքորիջում կայացած
ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքների մասին: Փեզեշքիանը, իր
հերթին, աջակցություն է հայտնել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորմանն
ուղղված դիվանագիտական ջանքերին:
Բացի դրանից, նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
Կողմերը պայմանավորվել են անձամբ հանդիպել Շանհայի համագործակցության
կազմակերպության (ՇՀԿ) առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա Չինաստանում
օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։