Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Պատերի տակ, գաղտագողի, մարդկանց խաբելով տաշիրսամոյականները (իրականում քոչարյանասերժականների տասովչիկները) պայուսակներ են բաժանում, որի պարունակությունը լավագույն դեպքում 5000 դրամ լինի։
Այսքա՞ն եք գնահատում ձեր արժանապատվությունը սիրելի ծնողներ, սրա՞ն են արժանի առաջին քայլեր անող ձեր երեխաները, ի՞նչ օրինակ եք ծառայում նրանց համար։ Եթե դուք իրականում չունեք այդ մի քանի հազար դրամը, որ ձեր երեխայի համար պայուսակ գնեք, տեղեկացած եղեք, որ պետությունն ու համայնքները նմանատիպ դեպքերում ունեն օրենքով սահմանված սոցիալական աջակցության բազմաթիվ ծրագրեր։
Մեր երեխաների արժանապատիվ կրթությունն ու դաստիարակությունը պետության առաջնային խնդիրներից է։