Չուլան և տոնավաճառ` երկուսը մեկում. Արփի Դավոյանը տեսանյութ է հրապարակել Հաղարծին վանական համալիրից

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Հաղարծին վանական համալիրից և գրել.


«Չուլան և տոնավաճառ՝ երկուսը մեկում։


Հաղարծին վանական համալիր, այսօր»:


Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 29-ի նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի և հագուստների առկայությանը:


Ըստ վարչապետի՝ այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով «եկեղեցիները չուլանացված են»:


Այս հայտարարությունից հետո ամենատարբեր բարձրաստիճան հոգևորականներ վարչապետին ամենակոշտ վիրավորանքներով էին պիտակավորել: