Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցեղասպանության հուշահամալիրից հետո անհրաժեշտություն կա որոշ ընդդիմադիրների ուղեղը նորոգելու։
Տևական ժամանակ է հիմնանորոգվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, իսկ ոմանք սրիկայաբար խաբում են մարդկանց, թե հուշահամալիրը քանդում են։
Ցեղասպանություն ուրացողը հենց էս տեսակն է, որ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը օգտագործում է քաղաքական կեղտոտ նկրտումների համար։
Հարց է ծագում, ընդհանրապես սրբություն ունե՞ն, թե՞ ոչ ․․․
