Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շատ խառն է․ զբաղված են ինքնաոչնչացմամբ․ Քրիստինե Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շատ խառն է։ Այս մարդիկ զբաղված են ինքնաոչնչացմամբ։


Հիմա էլ հասել են Ծիծեռնակաբերդ ու ահազանգում են, սենսացիոն լուր են հայտնում, որ մեր իշխանությունը քանդում է ցեղասպանության հուշահամալիրը։


Ասենք, լավ, պարոնայք քոչարյանականներ, այսօր խաբեցիք, վաղը ստեցիք, երրորդ օրը հորինեցիք, վերջը մի օր ձեզ լսողները գնալու են չէ՞ Ծիծեռնակաբերդ ու տեսնելու են ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ հուշահամալիրը, ո՞նց եք ձեր ստերի տակից դուրս գալու։


Մի հատ էլ հռետորական հարց տամ, մտածեք, սեպտեմբերի 9֊ի նիստին պատասխանը տվեք՝ ո՞րն էր պատճառը, որ ձեր սիրած, պաշտած, երկրպագած Ռուսաստանը մինչև 1960֊ ականները թույլ չէր տալիս հայ ժողովրդին սգալ ցեղասպանության զոհերի հիշատակը, 60֊ականներից հետո հանկարծ թողեց։


Հուսով եմ մինչև ամսի 9֊ը այնքան չեք ինքնաոչնչանա, որ գոնե մեկը չմնա գա և պատասխանի իմ հարցին։


Կհանդիպենք սեպտեմբերի 9֊ի ավագանու նիստին😏(ծուռբերան դեմք հատուկ ձեր պատվին)