Ուրեմն ուշադիր լսեք, դուք և ձեր քաղաքական ուժը չեք կարող ոչ մի խնդիր արձանագրել, առավել ևս որակից խոսել․ արձագանք «Մայր Հայաստան»-ի Մեսրոպ Մանուկյանին

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» քոչարյանական խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է 3 ամիս առաջ ավագանու նիստի ժամանակ իմ ունեցած ելույթին, երբ ես խոսում եմ Նոր Նորքում խնդիրներով կառուցված 105-րդ մանկապարտեզի մասին՝ բառացի ցիտում եմ «պարոն Մանուկյան հրավիրում եմ ձեզ՝ 3 ամսից, ժամկետների մասին լրացուցիչ կքննարկենք՝ գնալ 105-րդ մանկապարտեզի բացմանը», երբ արդեն ավարտված կլինեն ամբողջական շտկման աշխատանքները։


Սիրելի՛ երևանցիներ,

մանկապարտեզի ներքին և արտաքին հարդարման վերջնական աշխատանքները գրեթե ավարտվել են իմ նշած ժամանակահատվածում չնայած, որ ես նշել էի լրացուցիչ կքննարկենք։


Բայց օրեր առաջ ֆորսմաժոր է տեղի ունենում և մանկապարտեզի բակով անցնող կոյուղու խողովակը վնասվում է, որը խոչընդոտում է աշխատանքների վերջնական ավարտին։


Այդ ժամանակ, երբ վնասված է կոյուղին մեր ընդդիմադիր Մեսրոպը և իհարկե բլոգեր Արթուր Չախոյանը որոշում են թե կարող են իմ բառերից կախվել և գնալ արձանագրել , որ ժամանակ է ասվել և չի ավարտվել այդ ժամանակում աշխատանքը։ Կկախվեք ձեզ վնաս կտաք)


Ուրեմն ուշադիր լսեք, դուք և ձեր քաղաքական ուժը չեք կարող ոչ մի խնդիր արձանագրել, առավել ևս որակից խոսել, առավել ևս ժամկետից խոսել, առավել ևս մանկապադտեզից խոսել, առավել ևս երեխաներից խոսել, էլ չասեշ քաղաքից ու պետությունից։ Դուք տեղով խնդիր եք եղել տասնամյակներ շարունակ մեր ժողովրդի գլխին, ետ նոր եք հիշել , որ մանկապարտեզ կա , վերանորոգել կա, երեխեք կան, անեիք բա ով էր ձեռքներդ բռնել։


Մենք հաշտ ենք քննադատություն լսել և քննարկել։


Ես անձամբ եմ արձանագրել, որ այո կան շատ խնդիրներ քանի որ աշխատանքի այս ծավալի մեջ դա անհնար է չլինի, բայց բոլորի ետևից գնալու ենք և լուծելու ենք։


Խնդիր արձանագրողը նախ պետք է ինքը հաշտ եղած չլինի այդ խնդրի հետ հետո նոր հարց բարձրաձայնի, գնացեք ձեր դինաստիաների անդամներին հարցրեք խի են էս երեխեքը սենց վիճակի մանկապարտեզներ հաճախում։


Հա մեկ էլ երևի էս ապապետական քաղաքական ուժին շատ եմ անդրադարձել վերջերս, ցավեցրել եմ, որոշել են բառերիցս կախվեն, իսկ 105-րդ մանկապարտեզի բացմանը այո պետք ոչ մի խնդիր չունենանք ու չենք ունենա։