Քաղաքացիակենտրոն լրատվություն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը։
Շատ կարևոր փաստ. վերադարձված բեռներից 684 տոննան եղել է հունիս և հուլիս ամիսներին, իսկ 314-ը՝ օգոստոսին, այսինքն այս մասով էլ օգոստոս ամսին որևէ տարօրինակ աճ չկա և պահպանվել է նախորդ ամիսների համաչափությունը։
Իմիջիայլոց վերադարձված բեռների մեծ մասը խնդիր են ունեցել փաստաթղթերի հետ։
Գառնիկ ջան, սուտ խոսելը լավ բան չէ։