Չստացված կադրերի հրապարակումից հասարակությունը իմացավ՝ իրականում ինչ էր Ազարյանը մտածում Սերժ Սարգսյանի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.


«Ալբերտ Ազարյանը արժանի էր սա տեսնելու․ դեռ տասնամյակներ առաջ պիտի կառուցած լինեինք։ Ցավոք, օրվա իշխանությունները 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկին գնահատելու փոխարեն զբաղված էին նրան նվաստացնելով։


Հիշեցի 2008 թ․ նախագահական քարոզարշավը․ 80-ամյա լեգենդին կանգնեցրել էին Սերժ Սարգսյանի նկարի առաջ և ստիպում էին գովերգել նրան։


Հետագայում միայն չստացված կադրերի հրապարակումից հասարակությունը իմացավ, թե իրականում ինչ էր Ազարյանը մտածում թեկնածուի մասին»։