Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով և հիմք ընդունելով Սուրեն Վարոսյանի դիմումը`
1.Սուրեն Հայկազի Վարոսյանին` 2025 թվականի օգոստոսի 21-ից նշանակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։