Հայտնի է՝ ով կնշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է նշանակվելու Վիլեն Արևշատյանը։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։


Նշենք, որ Արևշատյանը աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժամանակվոր պաշտոնակատարն է։


Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է գրել։