Աշակերտիմ եւ հետեւիմ կամ, լածիրակը․ Խորեն վրդ․ Հովհաննիսյանի արձագանքը

  Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Հայր Խորեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Երբ ռուսական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Կտրիճ-Գարո Ներսիսյանը և իր հարազատ եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը հրաման ստացան իրենց հյուսիսային գործատուներից հեղաշրջում կազմակերպել Հայաստանում և խորտակել մեր պետությունը, ես, ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, վերջին մեկուկես տարում որոշակի հաճախականությամբ, հոդվածների ու հարցազրույցների միջոցով բացահայտումներ արեցի և Կտրիճ Ներսիսյանին հիմնավոր ու փաստագրված մեղադրեցի հայրենադավ և աստվածուրաց լինելու մեջ: Նույնիսկ հրապարակավ ձեռնոց նետեցի Ներսիսյան ազգուրաց ընտանիքին՝ առաջարկելով ինձ դատի տալ, եթե համարում են, որ զրպարտում եմ:

 

  Հիշեցնեմ իմ հնչեցրած մեղադրանքները.

  

 ա. Կտրիճ Ներսիսյանը КГБ-ի գործակալ է և գործում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

 

 բ. 1979 թ. ին գերմանացի իրավապահները Կտրիճ Ներսիսյսնին բացահայտել, ձեռնաշղթաներով արտաքսել են երկրից:

 

գ. 2005 թ.- ին Կտրիճ Ներսիսյանը փորձել է այցելել Գերմանիա և ժամադրություն խնդրել կանցլեր Անգելա Մերկելից: Վերջինիս գրասենյակը ստորացուցիչ նամակով մերժել է ժամադրություն տալ:

 

 

 դ. Գերմանիո Հայոց թեմը միակ թեմն է աշխարհում, որտեղ ուզուրպատոր Կտրիճ-Գարեգինը, լինելով 25 տարվա կաթողիկոս, ԵՐԲԵՔ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ այց չի կատարել: Ինչու՞:

 

զ. Գարեգին Բ-ն մեկ տասնյակ հոգևորականների ներկայությամբ խոստովանել է, որ ինքը Խորհրդային բանակում չի ծառայել, քանզի Կենտկոմը Գերմանիայում իր <<հոգևոր>> ծառայությունը գնահատել և համարել է իբրև ծառայություն խորհրդային բանակին: Եթե Կտրիճը հանդգնի հերքել, ապա կհրապարակեմ, թե որտեղ և ում հարցին ի պատասխան է ասել:

 

ե. Կտրիճը տարբեր մայրցամաքներում մեկից ավելի կանանցից ունի զավակներ և թոռներ

    

է….

 

 ը….

 

 թ….

  

  Իմ կողմից հիշատակված ծանր ու հիմնավոր մեղադրանքներից և ոչ մեկը Կտրիճ-Գարեգինի գրասենյակը չհերքեց և ինձ դատի չտվեց: Փոխարենը, Հայաստանը թալանած, ինքնիշխանությունից զրկած, 600 հազար հայ երկրից գաղթեցրած քսանամյա կրիմինալ դիկտատուրայի՝ Ռոբիկի, Սերժիկի, դաշնակների թերթոններում շաբաթներ առաջ փութաջանությամբ հրապարակվեց Ռուբեն վարդապետ Զարգարյան ստորագրությամբ հեղինակի հոդվածը, որտեղ այս ԴԵՂՆԱԿՏՈՒՑ ԼԱԾԻՐԱԿԸ ոչ միայն համարձակվում է իմ մասին խոսել, այլև հանդգնում է ինձ անվանել Հուդայի հետևորդ, ուրացող: Շարունակելով ճամարտակել՝ երրորդ անձի է ներքաշում բանդագուշանքի մեջ: Լածիրակ Ռուբենը համարձակվում է խոսել հանիրավի կարգալույծ հռչակվածների մասին՝ մոռանալով հայելու գոյության մասին: Երբ սրա տիրակալ հրեշըն իրեն արգելեց մեկնել արտերկիր՝ քրոջ հարսանիքին, սպառնալով, որ մեկնելու դեպքում կարգալույծ կանի, պնակալեզ Ռուբենը հայտարարեց, որ մեկնում է և կարգաթող է լինում: Փաստացի կարգաթող եղավ՝ հարսանիքին մասնակցելու համար, հետո Կտրիճի ոտքերն ընկավ ու հիմա լեզուն շաղ է տալիս աջ ու ձախ: Լածիրակ Ռուբենը ճշմարիտ ձեռնասունն է Կտրիճ Ներսիսյանի, հար և նման՝ աշակերտիմ և հետևիմ սկզբունքով:

 

2024 թ.-ի մայիսի վերջին Կտրիճ -Գարոն հրահանգել էր, որպեսզի իր մանր ու միջին կատարածուները վրաններ խփեն Սարդարապատի հուշահամալիրի տարածքում և վարչապետ Փաշինյանի այցի ընթացքում քաշքշուկ հրահրեն ու հարձակվեն վարչապետի վրա: Վրաններից մեկում այս բանսարկու Ռուբենը տեղավորվել էր իր փաստացի կնոջ հետ՝ համատեղելով հաճելին օգտակարի և հեղաշրջման փորձի հետ: Սա իսկը լածիրակի տիրակալ Կտրիճի կենսակերպն է: Կտրիճն իր կաթողիկոսության չարաբաստիկ տարիներին տասնյակ անգամներ Հայրապետական այցելությամբ մեկնել է Նյու Յորք ու անամոթաբար բնակվել սիրուհու տանը: Սիրուհու անունը և հասցեն չեմ հրապարակում՝ խնայելով վերջինիս դստերը, ով արժանապատիվ մարդ է, ատում և զզվում է Կտրիճից:

 

 Մի առիթով գրել եմ, որ մեծագույն ողբերգությունը և չարիքը Գարեգին Բ-ի կաթողիկոս լինելը չէ, այլ այն, որ երիտասարդ սերնդի հոգևորականները, որոնք չեն տեսել սիրող, աղոթող իրական Հայրապետ, ձգտում են Աստծուց չվախեցող ու մարդկանցից չամաչող այս հրեշին նմանվել:

   

Ահավասիկ, լածիրակ Ռուբենը խոսքիս ապացույց: