Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆԻՆ նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»։
Նախագահի մեկ այլ հրամանագրով, Նարեկ Մկրտչյանն ազատվել է նախարարի պաշտոնից: