Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անվտանգության երաշխիքների թեման Ուկրաինայում հակամարտության կարգավորման առանցքային հարցերից մեկն է, սակայն դրա հրապարակային քննարկումը վնաս է հասցնում բանակցային գործընթացի ընդհանուր արդյունավետությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չէինք
ցանկանա այս թեման հիմա հրապարակային ձևաչափով քննարկել։ Կարծում ենք, որ դա չի
նպաստում ընդհանուր արդյունավետությանը»,- ընդգծել է Պեսկովը։