Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է կառույցի ավելի քան 1000 շարքային աշխատակցի պարգևատրման մասին:
«Ինչպես վաղօրոք հայտնել էի, այսօր ՀԷՑ Ժամանակավոր Կառավարչի առանձին հրամանով Ընկերության 1.093 աշխատակիցներ պարգեւատրվեցին լրացուցիչ 20հազարական դրամով (հարկերը՝ ներառյալ), աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ում հուլիս ամսվա ընդհանուր եկամուտները չէին գերազանցել 200 հազար ՀՀ դրամը։
Տվյալ միջոցները աշխատավարձային ֆոնդում խնայվել էին Ընկերության բարձր ղեկավարության կողմից պարգեւավճարներ չստանալու արդյունքում»,- գրել է Պետրոսյանը: