Լուկաշենկոն հույս է հայտնել, որ 2029 թվականին ԱՊՀ նախագահությունը կստանձնի Հայաստանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել Բաքվի որոշումը՝ 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու վերաբերյալ, և հույս է հայտնել, որ Հայաստանը նույնպես կստանձնի այս դերը 2029 թվականին։


«Մեր կազմակերպության զարգացման նոր փուլ է (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Հեյդարովիչի (Ալիևի) որոշումը՝ 2028 թվականին առաջին անգամ ստանձնելու (ԱՊՀ-ի) նախագահությունը։ Սա, անկասկած, պատմական պահ է»,- «Բելտա» լրատվական գործակալությունը մեջբերել է Լուկաշենկոյի խոսքերը ԱՊՀ գագաթնաժողովում։


Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ «2029 թվականին Հայաստանը նույնպես կորոշի ստանձնել այս պատվավոր գործառույթը՝ հերթագայության համաձայն»։