Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ Արցախի բանակը Մարտունու շրջանում մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանական ուժերի դեմ «շան օգնությամբ ահաբեկչական գործողության փորձ է նախաձեռնել»։
Ադրբեջանի ՊՆ-ն որպես ապացույց շան լուսանկար է հրապարակել, որի վզին սարքավորումներ են ամրացված, պնդելով, որ դրանք ինքնաշեն պայթուցիկներ են։
Ստեփանակերտը դեռևս չի արձագանքել այս մեղադրանքներին։