Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի ընտանիքը որոշել է ամառվա ավարտը նշանավորել շարժվելով՝ օգոստոսի 29-ին Երևանի հյուրանոցներից մեկում կազդարարի իր ձևով ձևավորված շարժման մասին, որը կկոչվի «Մեր ձևով»։
«Ժողովրդական շարժման» շնորհանդեսին կհաջորդի համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։ Ուշադրություն դարձրեք՝ Սամոյենք ձևավորում են ոչ թե համաժողովրդական, քաղաքացիական, քաղաքական, այլ ժողովրդական շարժում՝ երևի նկատի ունենալով, որ դրան կմասնակցի ոչ թե ՀՀ համայն, այլ իրենց ընկերություններում աշխատող ժողովուրդը՝ պլյուս-մինուս ռևանշիստական ուժերին հարող շրջանակները։
Հիշեցնենք՝ դեռ շաբաթներ առաջ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի
ֆեյսբուքյան էջն ավետել էր, թե սույն շարժման հիման վրա էլ կձևավորեն քաղաքական
կուսակցություն՝ «Մեր ձևով»։
Մնում է հուսալ, որ ՀՀ քաղաքացիները,
ապավինելով իրենց իմունիտետին ու տառապանքի փորձին, իրենց ձևով կարձագանքեն զանազան քաղաքական «խոպանչիների», այսպես ասած՝ «հավատի
գողերի» ակնկալիքներին՝ քվեարկելով խղճի
մտոք։