Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



Քննարկվել են Կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները։ 



«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։