Ռուսաստանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու համատեղ որոշումը. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշումը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը (ՄԽ) լուծարելու վերաբերյալ։ Այս մասին РБК-ին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ հստակեցնելով, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։


 Նրա խոսքով՝ խոսքը երեք ինստիտուտների աշխատանքի դադարեցման մասին է՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի։


«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանք պահպանելու աննպատակահարմարության վերաբերյալ՝ մենք դրանց լուծարմանը խոչընդոտելու հիմք չենք տեսնում»,- ասել է դիվանագետը։