Արձանագրենք, որ ընդդիմությունը հերթական անգամ խայտառակ ֆիասկո ապրեց. Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 



«Եկեք արձանագրենք, որ ընդդիմությունը հերթական անգամ խայտառակ ֆիասկո ապրեց այսօրվա հրապարակված հուշագրերից հետո:


Պարզվեց, որ Հայաստանը ոչ միայն «միջանցք» չի տալիս, այլև լրջագույն հիմքեր են ստեղծվում Միացյալ Նահանգների հետ խորացնելու համագործակցությունը Խաղաղության խաչմերուկի, էներգետիկ անվտանգության, Արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտներում:


Ահա այսպես, ամեն անգամ Հայաստանի հակառակորդների ստերը ջարդուփշուր են լինելու` բախվելով ճշմարտությանը»: