«Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահում հայտնաբերվել են մանկական վտանգավոր բաժակներ. տեսչական մարմին

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող Villeroy & Boch Armenia խանութ-սրահի կողմից վաճառքի հանվել և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Խոսքը վերաբերում է՝ 


 «Քաղցած արջի պես»,


 «Ուրախ արջի պես»,


 «Մռնչա առյուծի պես»,


 «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։


 Բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։


 Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է՝ չմշակված ապակու ձուլման հետևանքով։


 ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։