Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝


Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,- ասված է որոշման մեջ։


Հիշեցնենք՝ 2025-ի մարտի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Եղիշե Կիրակոսյանն ազատվել էր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: