Ձեր խնդիրը ոչ թե պատմության դասագրքի հետ է, այլ պատմության. Ղազարյանը՝ Շահրամանյանի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Ձեր խնդիրը ոչ թե պատմության դասագրքի հետ է, այլ պատմության


Քիչ առաջ կարդացի, որ Սամվել Շահրամանյանը դատի է տալու ԿԳՄՍ-ին՝ պահանջելով հերքել «Հայաստանի պատմություն» դասագրքում իր վերաբերյալ տեղ գտած զրրպարտչական տեղեկությունները։ 


Փորձեցի հասկանալ։ Փնտրեցի դասագիրքը։ 


Իսկ ի՞նչ է պարզվում․ պարզվում է՝ դասագրքի 136-րդ էջում գրված է տառացիորեն հետևյալը․ «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»։ 


Ի՞նչ եք կարծում, շա՞տ բան կփոխվեր, եթե այդ հրամանագրի մասին այս մեկ նախադասությունը տեղ չգտներ դասագրքում, ո՞ւր պետք է անհետանային այն բոլոր մարդիկ, որոնք տեսել, լսել ու կարդացել են ձեր տեղեկատվական շտաբի հայտարարությունները այդ օրերին։ Ի դեպ, հետաքրքիր է նաև, թե ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից, երբ նրա առջև այս հարցն եք դնում։ 


Կարելի է փորձել փոխել և մեծ ցանկության դեպքում նույնիսկ փոխել պատմության դասագրքերը, բայց ի՞նչ եք անելու հենց իր՝ պատմության հետ։


Հղումները՝ https://hraparak.am/post/4cdfea0276697d1d2a86546e9e7f8e81


https://lib.armedu.am/article/31407