Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետը վաղը կմեկնի Գրանադա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին

Վարչապետը վաղը կմեկնի Գրանադա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին
Պաշտոնական
17:19, 04 октябрь 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:  
 
Վարչապետը հոկտեմբերի 5-ին Գրանադա քաղաքում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին:

Միջոցառման շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:

Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է հանդիպում կայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։